Մայիս ամսվա առաջին օրն է: Գարնան վերջին ամիսն է, հիանալի և գեղեցիկ օրերով։ Փետրավոր ամպերն են լողում երկնքում։ Մայիս ամիսը նվիրված է հռոմեացի Մայա (հունարեն Մայիոս) աստվածուհուն, որը համարվում էր Մերկուրիի (Հերմեսի) մայրը, Ատլանտի դուստրը։

Մայա աստվածուհու տոնը նշվում էր Մայիս ամսին և կոչվում էր սիրուն մայիս։ Նրա պատվին մայիսի մեկին մեծ զոհաբերություններ էին մատուցում։

Հին հայերի մոտ այս ամիսը կրել է մայրերի անունը: