Երևանում իր դռներն է բացել երեխաների զարգացման համար նախատեսված անչափ հաճելի, զվարճալի և շա՜տ գեղեցիկ մի կենտրոն՝ Բեյբի Փարք:

Կենտրոնում գործում են երկու տարիքային խմբեր՝ 2-4 և 4-6 տարեկանների համար: Փոքրիկները մասնակցում են ոչ միայն ուսուցողական պարապումքների, այլ խաղում են տարբեր զարգացնող խաղեր, նկարում, ստեղծում գեղեցիկ ու յուրօրինակ ձեռքի աշխատանքներ, խաղում ավազով: Երեխաների հետ աշխատում են արհեստավարժ դիզայներ-նկարիչներ, լոգոպեդ, մանկական հոգեբան:

Ավագ խմբում ավելի մեծ ուշադրություն են դարձնում լեզուներին (հայերեն, անգլերեն, ռուսերեն), մաթեմատիկայի և շրջակա աշխարհի մասին գիտելիքների զարգացմանը: Հարկ է նշել, որ բոլոր դասընթացներն անցկացվում են խաղերի միջոցով:
Դասընթացները Բեյբի Փարքում անցկացվում են երկու հիմնական ժամանակացույցով: Ըստ առաջինի՝ երեխաները կենտրոն են հաճախում շաբաթական 3 օր՝ 2 ժամ տևողությամբ, իսկ երկրորդ դեպքում՝ ամեն օր 3 ժամ տևողությամբ:

Բեյբի Փարքի հիմնադիրները հոգ են տարել, որպեսզի երեխաները ունենան ընդարձակ, գունագեղ, գեղեցիկ, հատուկ երեխաների համար նախատեսված բոլոր հարմարություններով ու խաղերով հագեցած սենյակներ: Այստեղ կա առանձին խաղասենյակ, դասասենյակ, ընթերցանության համար նախատեսված սենյակ, արվեստանոց, որտեղ երեխաները զբաղվում են ավազաթերապիայով, նկարչությամբ, ծեփով:

Այցելե՜ք Բեյբի Փարք և կհամոզվեք, որ այստեղ ամենուր տիրում է սեր և հոգատարություն: Իսկ արհեստավարժ մանկավարժները հատուկ մշակված խաղերի միջոցով փոքրիկներին կմատուցեն հագեցած ուսումնական ծրագիր:

Հասցե՝ Սայաթ-Նովա 29/1,
Հեռ՝ +374 96 453 353,
Ֆբ. Էջ՝ https://www.facebook.com/BabyParkChildDevelopmentCentre