Մենք պետք է այնքան գիտակ լինենք, առողջ մտածելակերպ ունենանք, որ մեր ազգային մշակույթը կարողանանք պահել պահպանել: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Սասուն» ազգային երգուպարի խմբի գեղարվեստական ղեկավար Սասուն սարկավագ Մանուկյանը՝ անդրադառնալով հարևան երկրների կողմից հայկական ազգային մշակույթի յուրացմանը:

«Պետք է մշակույթի առումով հատուկ ծրագիր լինի, որ ամեն ժամանակ մշակվի և քարոզվի»,-ասաց նա և նշեց, որ ցանկանում է հասկանալ որպես քրիստոնյա մարդ մենք ինչ ենք սերմանում, ինչ ենք ուսուցանում:

Նա նշեց, որ երբ մի քանի տարի առաջ «Տեր ողորմյա» ֆիլմն էին նկարահանում և ներկայացնում ավանդական ազգային պարերը, նկատել են թուրքերի կողմից չարություն:

Մյուս բանախոս Տիկին Հովհաննիսյանն անդրադարնալով մշակութային ցեղասպանությանը ասաց.

-Լենկինը, ով հեղինակել է ցեղասպանության մասին կոնվենցիայի նախնական ծրագիրը, այնտեղ ընդգրկել էր ոչ միայն ֆիզիկական ոչնչացումը, այլև՝ մշակությային ցեղասպանություն եզրը: Վերջինս դուրս մնաց ցեղասպանության կոնվենցիայից, սակայն քաղաքական գործիչները, մշակութաբանները, ցեղասպանագետները այդ եզրը օգտագործում են, և այն ամուր կերպով մտած է ցեղասպանության մասին պատկերացումների մեջ:

Անդրանիկ Սարկավագը հիշեց, թե իրենց նկարահանումների ժամանակ ինչպես իսլամացված հայը, պարելով իր ազգային պարերը, հուզվեց ու դարձավ քրդերի ծիծաղի առարկան: Այս խնդրի լուծումը պարոն Անդրանիկ սարկավագը տեսնում է մեր ժողովրդի, մեր տեսակի շարունակելիության ու շատացման մեջ:

-Յուրացնելով ցեղասպանված խմբի մշակույթը,-նշեց Անուշ Հովհաննիսյանը,- իրենք լեգիտիմացնում են ցեղասպանության մտուղներից օգտվելու իր «իրավունքը»: Ինձ հաճախ հարց են տալիս, թե ցեղասպանությունն արդյոք ավարտվել է, թե՝ ոչ: Ե՛վ մշակութաբանները, և՛ սեղասպանագետները ասում են՝ ո՛չ, ցեղասպանությունը չի ավարտվել, որովհետև այդ սպիտակ ջարդը, մշակույթի յուրացումը հենց ցեղասպանություն են:

Պալեանների ընտանիքը, որ հիղինակն էր Ստամբուլի՝ ճարտարապետական արժեք ներկայացնող կառույցների, ներկայացվել է որպես «պրառաբ» թուրքիայի կողմից, այսինքն զուտ հետևել է շինարարությանը, գծագրության հետ իբրև թե որևէ կապ չի ունեցել:

YerevanNews.am-հարցին, թե ինչ է անում մշակույթի նախարարությունը մեր ազգային, աշուղական երգ-երաժշտության պահպանման համար, պարոն Անդրանիկ սարկավագը պատասխանեց.

-Արվում է, ինչպես ներկայություն: Դա հովանավորների հետ է կապված: Եթե ես 20 տարի ծառայել եմ մշակույթին ու ոչ մի անգամ չեմ խնդրել ներդրումներ, ապա էսօր էդ խնդիրը կա: Եթե ես 20 տարի աշխատել եմ էս գրքի վրա, ու եկել է օրը, որ սա պիտի հրապարակվի, որևէ գումար է հարկավոր, մինչևէ էդ գումարը վերցնում ես դառնում ես էն ամենավերջին մուրացկանը: Ու հետո, երբ էն գիրքը տարածելու, ներկայացնելու խնդիրն է առաջանում, չես հասկանում՝ էդ մարդը, ով ուներ համապատասխան գումար, քո ազգի՞ց է, քե մշակույթի կրո՞ղն է, ինքը մտահոգվա՞ծ է, թե չէ: