Հունիսի 19-ին կկայանա «ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման» երթը, որը այս անգամ լինելու է պահանջատիրական: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը:

«Ոչ թալանին» նախաձեռնության ներկա անդամներից նշեցին, որ «ընդդեմ հոսանքի թանկացման» պայքարը կրելու է շարունակական բնույթ՝ մինչև որ արդյունք տա. «Այս պայքարին յուրաքանչյուր քաղաքացի կարող է միանալ, քանի որ սա բոլորիս խնդիրն է: Մենք չենք նահանջելու և շարունակելու ենք մեր պայքարը, մինչև հասնենք մեր ուզածին»,-ասաց նա: