Այսօր իր ծննդյան օրն է նշում հանրահայտ բրիտանացի երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Փոլ Մաքարթնին: Ծնվել է 1942թ. հունիսիս 18-ին: «The Beatles» խմբի հիմնադիրներից է: Արժանացել է «Գրեմմի»-ի 15 արձանիկի:

2011թ. Մաքարթնին ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն բաս-կիթառահարներից մեկը՝ ըստ «Rolling Stone» ամսագրի հարցումների: Լեննոն-Մաքարթնի դուետը դարձավ ժամանակակից երաժշտության պատմության մեջ ամենահաջողված ու ազդեցիկ հեղինակային համագործակցություններից մեկը:

Թոլ Մաքարթնիի անունը բազմիցս հայտնվել է Գիննեսի ռեսկորդների գրքում՝ որպես նորագույն պատմության ամենահաջողակ երաժիշտ և կոմպոզիտոր. նրա սկավառակներից 60-ը համարվել են «ոսկե», իսկ վաճառված սինգլների քանակը գերազանցել է 100 միլիոնը: Նրա  «Mull of Kintyre (Wings)» սինգլն առ այսօր գլխավորում է բոլոր ժամանակների բրիտանական «բեսթսելլերների» ցուցակը: