Ավստրալացի և ամերիկացի կինոդերասանուհի Նիկոլ Քիդմանը ծնվել է 1967թ. հունիսի 20-ին: Նա հանդիսանում է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը: Իր մրցանակների շարքը համալրված է «Օսկար»-ի և «Բաֆտա»-ի, ինչպես նաև «Ոսկե գլոբուսի» 3 արձանիկներով:

Կինոաշխարհոմ կա կարծիք, որ վերջինիս կարիերան իրական հաջողություն սկեց գրանցել «Լայն բացված աչքերով» ֆիլմից հետո, որտեղ նա խաղում էր իր ամուսնու՝ Թոմ Քրուզի հետ: 

Դուրս գալով աստղային ամուսնու ստվերից՝ նա նկարահանվեց «Մուլեն Ռուժ» ֆիլմ-մյուզիքլում, որտեղ «ստիպված» էր պարել և երգել: Դրան հաջորդեց «Ուրիշները» թրիլլերը և «Ժամացույց» կենսագրական ֆիլմում, որի համար էլ նա ստացավ «Օսկար» արձանիկը: