«Օսկար»-ի երեք արձանիկների արժանացած թատրոնի և կինոյի ամերիկացի դերասանուհի Մերիլ Սթրիփն այսօր դառնում է 66 տարեկան: Շուրջ 15 անգամ նոմինացվել է այս մրցանակաբաշխությանը՝ ավելի շատ, քան որևէ այլ արտիստ: Ունի արվեստի մագիստրոսի աստիճան: 

Մերիլ Սթրիփը սկսել է նկարահանվել ֆիլմերում 70-ականների վերջերից, ընդ որում, «Եղնիկնների որսը» ֆիլմում համաձայնել է նկարահանվել այն պատճառով, որ այնտեղ ներգրավված էր նաև այդ ժամանակ իր փեսացուն: Իսկ «Հոլոքոստ» ֆիլմում նկարահանվելու պատճառը գումարն էր: Այնուամենայնիվ այս երկու ֆիլմերում իր մարմնավորած կերպարներն արժանացան կինոքննադատների բարձր գնահատականներին, ինչն էլ, ըստ էության, Սթրիփի համար բացեց դեպի հայտնիություն և փառք տանող ճանապարհը: Դեռ 80-ականների սկզբում նա դարձավ ամենապահանջված դերասանուհիներից մեկը և շարունակում է մնալ այդպիսին առ այսօր: Քննադատների կողմից բազմիցս հռչակվել է որպես նոր ժամանակների լավագույն դերասանուհի: