«Ոչ թալանին» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

Հարգելի հայրենակիցներ, էլեկտրաէներգիայի ապօրինի թանկացման դեմ բողոքը շարունակվում է։ Ցուցարարները վերանվաճել են Բաղրամյան փողոցի սկզբնամասը՝ նախօրդ ամբողջ գիշեր մնալով այնտեղ։ Այսօր՝ 18։00-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում և երթով գնում միանալու Բաղրամյան փողոցում ակցիան շարունակող մասնակիցներին։

Մնում ենք փողոցում մինչև էլեկտրաէներգիայի սակագնի ապօրինի թանկացման որոշումը չեղյալ համարելը։

Ինչպես նաև օրվա ընթացքում կարող եք միանալ Բաղրամյանում ակցիա իրականցնող մասնակիցներին։

Յուրաքանչյուրիս ներկայությունը պարտադիր է։