Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը ծնվել է 1992թ. հուլիսի 22-ին: Դերասանական կարիերան սկսել է 12 տարեկան հասակում «Բարնին և ընկերները» հեռուստաշոուից: Սելենային Լայն ճանաչում բերեց Ալեքս Ռուսսոյի դերը «Վեյվերլի Պլեյսի կախարդները» հեռուստասերիալում, որի համար վերջինս ստացել է մի քանի մրցանակ:

2010թ. գլխավր դերակատարմամբ հանդես է եկել «Ռամոնա և Բիզուս» և «Մոնտե-Կառլո» ֆիլմերում:

2009թ.-ից հանդես է գալիս «Selena Gomez & the Scene» փոփ-խմբում, որի հետ համագործակցության արդյունքում լույս է տեսել 3 ալբոմ:

Դերասանական և երաժշտական կարիերային զուգահեռ Գոմեսը չի մոռանում նաև հասարակական ակտվ գործունեության մասին: 2009թ. նա դարձել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան և զբաղվում է բարեգործությամբ: