Ուշադրություն

Օգոստոսի 10-13-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:

Հանրապետության տարածքում

Օգոստոսի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավային 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‛ 15-20 մ/վրկ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-12-ին աստիճանաբար կբարձրանա 4-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:

Երևանում

Օգոստոսի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: