Հանրապետության տարածքում դեկտեմբերի 13-ին Շիրակում, Կոտայքում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Վայոց ձորում սպասվում են թույլ տեղումներ: 14-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և թաց ձյուն, 15-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, 14-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ, բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն:
Օդի ջերմաստիճանը 14-17-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 13-ին հնարավոր են թույլ տեղումներ:14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են առատ տեղումներ, առավոտյան‵ թաց ձյուն և ձնախառն անձրև, կեսօրից սկսած‵ ձյուն: 15-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է թույլ ձյուն: