«Արկած» թեսթը ձեզ կօգնի փոքր-ինչ ավելին իմանալ ձեր մասին, ինչպես նաեւ հասկանալ, թե ինչպիսին եք սիրո հարցում: Չպետք է մեկ բառով պատասխանել: Նույնիսկ ցանկալի է պատասխանները գրել թղթի վրա:

Թեսթ

1. Ձեզ պատկերացրեք քաղաքից դուրս` բնության գրկում: Դուք ինչ-որ տեղ եք գնում: Առավելագույնս մանրամասն նկարագրեք ձեր ճանապարհը:

2. Ճանապարհին գայլ եք տեսնում: Ի՞նչ տեսք ունի: Մոտենալով՝ տեսնում եք, որ կենդանին թակարդում է հայտնվել եւ չի կարողանում դուրս գալ: Ի՞նչ կանեք:

3. Ճանապարհը ձեզ անտառից դուրս է բերում դեպի ինչ-որ ջրամբար: Ի՞նչ է այդ. լիճ, գետ, ճահիճ կամ նույնիսկ ծով: Ջուրն ի՞նչ գույն է: Արդյո՞ք ալիքներ կան: Կարեւոր է հնարավորինս պատկերավոր նկարագրել: Ի՞նչ եք անելու ջրամբարի մոտ: Ջո՞ւր եք խմելու, նստելու եք ափին եւ դիտելո՞ւ, թե՞ լողանալու եք:

4. Դուք շարունակում եք քայլել եւ տուն եք հայտնաբերում: Ներս եք մտնում եւ ինչ-որ մեկի ներկայությունն եք զգում: Պարզվում է՝ մարդ չէ, այլ կենդանի: Ի՞նչ է: Ի՞նչ տեսք ունի:

5. Դուրս գալով տանից՝ մոտակայքում շատ գեղեցիկ եք ձի եք տեսնում: Մանրամասն նկարագրեք: Ի դեպ, ձիերը կարող են մի քանիսը լինել: Ինչպե՞ս կվարվեք նրա հետ:

Թեսթի բանալին

Ճանապարհը ձեր կյանքն է, այնպիսին, ինչպիսին դուք պատկերացնում եք այն եւ ձեր կյանքի ճանապարհը: Ինչ-որ մեկի համար այն արահետ է, մյուսների համար՝ ավտոմայրուղի:

Թակարդն ընկած գայլը ձեր ընկերն է, ինչպիսին նրան տեսնում եք: Եվ միայն դուք կարող եք որոշել՝ ինչպես նրա հետ ճիշտ վարվել:

Ջրամբարը սերն է: Ահա այդպիսին է ձեր սերը՝ բուռն եւ սրընթաց, իսկ գուցեեւ՝ մաքուր եւ հանգիստ: Ինչպե՞ս կվարվեք. կսահմանափակվեք դիտելով, կհագեցնեք ծարավը, թե ամբողջությամբ կմխրճվեք դրա մեջ…

Տան կենդանին հենց դուք եք, ինքներդ ձեզանից եւ ուրիշներից թաքցրած ձեր հոգու մասնիկը:

Ձին երկրորդ կեսի խորհրդանիշն է: Կատարյալ պարագայում նա այդ կերպ է ձեզ պատկերանում. ազատ կամ արդեն ինչ-որ մեկին պատկանող, հնազանդ կամ եռանդուն: Մեկ կամ մի քանի. այդ նույնպես միայն ձեզանից է կախված…