ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Դրական տեղաշարժ նկատվում է: Այսօր 16:00-ին երեկվա նույն ժամի համեմատ օդի ջերմաստիճանի Արարատյան դաշտում և Երևանում բարձրացել է 4-5 աստիճանով: Եթե երեկ այս ժամին -8...-9 աստիճան էր, ապա այսօր -4...-5 աստիճան է: Իջևանում, Դիլիջանում, Օձունում, Վանաձորում, Արթիկում, Աշոցքում, Շորժայում, Հրազդանում, Ապարանում, Թալինում, Ծաղկահովտում տեղում է թույլ ձյուն»: