Հանրապետության տարածքում փետրվարի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, 9-ի գիշերը կբարձրանա 2-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում փետրվարի 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը բարձրադիր վայրերում կդիտվի -8-10, ցածրադիր վայրերում՝ -12-14, իսկ վաղը ցերեկը՝ 0-2 աստիճան ցուրտ:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -8-13, ցերեկը` -3+1,

Կոտայքում՝ գիշերը` -8-13, ցերեկը` -3+1,

Գեղարքունիքում՝ գիշերը` -8-13, ցերեկը` -3+1,

Լոռիում՝ գիշերը` -5-10, ցերեկը` +2+6,

Տավուշում՝ գիշերը` +1+6, ցերեկը` +4+9,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -8-13, ցերեկը` -3+1,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -8-10, ցերեկը` 0-3,

Արարատում՝ գիշերը` -10-14, ցերեկը` 0-3,

Արմավիրում՝ գիշերը` -10-14, ցերեկը` 0-3,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -8-13, ցերեկը` -3+1,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -10-14, ցերեկը` 0-3,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` 0-3, ցերեկը` +6+9,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` +3+6,

Արցախում՝ գիշերը` 0+3, ցերեկը՝ +8+12: