ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ի ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Դժվարանցանելի է Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը եւ Տիգրանաշենի ոլորանները:

Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքում եւ Սյունիքի, Արարատի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Արագածոտնի մարզի Աշտարակի եւ Արագածի տարածաշրջաններում, Արմավիրի մարզում առկա է մառախուղ:

Արագածոտնի մարզի Աշտարակի եւ Արագածի տարածաշրջաններում, Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Տավուշի, Կոտայքի մարզերում (բացառությամբ Հրազդան քաղաքի) տեղում է ձյուն:

ԼՂՀ-ում դժվարանցանելի են Մ-12 ավտոճանապարհի Գորիս-Բերձոր հատվածը եւ Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը: Արցախի ողջ տարածքում տեղում է ձյուն: