Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը կամ Տրնդեզը:
Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին՝ այսօր երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է ս. պատարագ:
Տրնդեզը հեթանոս հայերը նշել են որպես երազների մեկնիչ, գիտության և դպրության աստված Տիրի, նաև արևի և ռազմի աստված Վահագնի տոն: Տրնդեզը բնության զարթոնքն էր խորհրդանշում: Կրակով մարդիկ պայքարում էին ցրտաշունչ ձմռան դեմ` «հիշեցնելով» ձմռանը, որ եկել է գարնանը զիջելու ժամանակը: Տոնի ամենատարածված բաղադրիչը խարույկն է: Մարդիկ խարույկի վրայով ցատկում են` հավատալով, որ դա նրանց հաջողություն կբերի:
Ապրիլի 22-ի աստղագուշակը
Եղանակը Հայաստանում
Աստղագուշակ ապրիլի 20-ի համար
Եղանակը Հայաստանում
Աստղագուշակ ապրիլի 18-ի համար
Աստղագուշակ ապրիլի 17-ի համար
Եղանակը Հայաստանում
Աստղագուշակ ապրիլի 16-ի համար
Եղանակը Հայաստանում
Աստղագուշակ ապրիլի 15-ի համար
Եղանակը Հայաստանում․ Սպասվում է կարճատև անձրև
Աստղագուշակ ապրիլի 13-ի համար
Եղանակը Հայաստանում․ Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Աստղագուշակ ապրիլի 11-ի համար
Եղանակը Հայաստանում
Աստղագուշակ ապրիլի 10-ի համար
Եղանակը Հայաստանում
Աստղագուշակ ապրիլի 9-ի համար
Եղանակը Հայաստանում
Աստղագուշակ ապրիլի 8-ի համար
Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը կնվազի
Աստղագուշակ ապրիլի 4-ի համար
Եղանակը Հայաստանում. Սպասվում է կարճատև անձրև
Աստղագուշակ ապրիլի 4-ի համար
Եղանակը Հայաստանում. Սպասվում է կարճատև անձրև
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս