ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Facebook կայքի իր էջում գրել է, որ Արարատյան դաշտում գիշերը կանխատեսվում է մինչև -20 աստիճան ցուրտ։

Հատկապես Արարատյան դաշտի ջերմոցային տնտեսությունների համար նա նշել է. «Փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերը կանխատեսվում է -13…-15, փետրվարի 17-ի լույս 18-ի գիշերը -18…-20 աստիճան ցուրտ»:

ԱԻՆ կայքը ներկայացրել է մանրամասն տեղեկություններ առաջիկա 5 օրվա եղանակի մասին:

Երևանում փետրվարի 14-15-ը, 16-ի երեկոյան ժամերին, 17-ի գիշերը ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն: Փետրվարի 16-ի գիշերը, 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: