Հանրապետության տարածքում փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը բարձրադիր գոտիներում կդիտվի -13-15, ցածրադիր գոտիներում՝ -20-22, ցերեկը՝ -3-5 աստիճան ցուրտ:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` -20-25, ցերեկը` -3-8,

Կոտայքում՝ գիշերը` -20-25, ցերեկը` -3-8,

Գեղարքունիքում՝ գիշերը` -20-25, ցերեկը` -3-8,

Լոռիում՝ գիշերը` -10-15, ցերեկը` +3+8,

Տավուշում՝ գիշերը` -3-8, ցերեկը` +9+14,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -20-25, ցերեկը` -3-8,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` -16-18, ցերեկը` -3-7,

Արարատում՝ գիշերը` -20-22, ցերեկը` -3-5,

Արմավիրում՝ գիշերը` -20-22, ցերեկը` -3-5,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -20-25, ցերեկը` -3-8,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` -20-22, ցերեկը` -3-5,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` -3-6, ցերեկը` +5+10,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` -5-10, ցերեկը` +3+8,

Արցախում՝ գիշերը` -2+2, ցերեկը՝ +6+10: