Խոյ: Խոյերը շատ են սիրում սուրճ պատրաստել և ոչ մեկի չեն վստահում այդ անչափ պատասխանատու գործը: Այս նշանի ներկայացուցիչները շատ բծախնդիր են սուրճի հարցում, խմում են միայն իրենց նախընտրած սուրճը: Սուրճի արարողակարգը Խոյերի համար սեփական տեսակետներով զրուցակցի հետ կիսվելու միջոց է:

Ցուլ: Այս նշանի ներկայացուցիչները սուրճից երբեք չեն հրաժարվում: Սիրով խմում են այն թե տանը, թե սրճարաններում: Սրճելիս շատախոսել չեն սիրում, վայելում են այն լուռ՝ փորձելով փոքր-ինչ հանգստանալ ու վերականգնել ուժերը:

Երկվորյակ: Երկվորյաների համար սուրճի հետ կապված ամեն մանրուք նշանակություն ունի: Կարևոր է սուրճի բաժակի թե չափը, թե ձևը: Երկվորյակների փոփոխական էությունը դրսևորվում է նաև այս հարցում: Նրանք հաճախ են սուրճի մի տեսակից անցնում մյուսին: Սուրճի ընթացքում սիրում են թեժ բանավեճեր, ինտելեկտուալ քննարկումներ ունենալ:

Խեցգետին: Խեցգետինների համար սուրճն ինքնազգացողությունը լավացնելու, առույգանալու միջոց է: Նշանի այս ներկայացուցիչները սուրճը նախընտրում են տաք և թունդ: Խեցգետինները սուրճը վայելում են առանց ավելորդ շտապողականության, նրանք ուշադիր զննում են իրենց շուրջը և մտքի մեջ գնահատում զրուցակիցներին:

Առյուծ: Նշանի այս ներկայացուցիչը սիրով կխմի ու ձեզ էլ կհյուրասիրի աշխարհի ամեահամեղ սուրճը: Սուրճի արարողակարգը Առյուծի հետ իսկական վայելք է: Վերջինս սուրճը կմատուցի հետաքրքիր սպասքով, թարմ սերուցքով և իհարկե աղանդերով: Միայն թե նման հյուրասիրությունից հետո չմոռանաք Առյուծին շնորհակալություն հայտնել ու գովեստի խոսքեր հղել:

Կույս: Կույսերը չափազանց պահպանողական են սուրճի պատրաստման հարցում: Նրանց պատրաստած սուրճը, որպես կանոն, հրաշալի է ստացվում: Եթե հանկարծ այնպես պատահի, որ այն ձեզ դուր չգա և բարձրաձայնեք ձեր դժգոհությունը, ապա Կույսերը երկար ժամանակ կվերլուծեն իրենց ձախողումը: Սրճելիս Կույսերը սիրում են հետաքրքիր պատմություններ պատմել: Նման զրուցակցի հետ մեկ բաժակ սուրճ խմելը կարող է ժամեր տևել:

Կշեռք: Սուրճ պատրաստելը Կշեռքների համար իսկական փորձություն է, նրանք մշտապես փորձում են հիշել, թե ինչը առաջինը լցնել, որքան լցնել: Սուրճ ցանկացողների քանակը մտապահել երբեք չի ստացվում, և սուրճն էլ հաճախ թափվում է: Զարմանալի է, բայց արդյունքում անկրկնելի համով սուրճ է ստացվում: Սիրելի ըմպելիքը վայելելիս Կշեռքները լիարժեք լիցքաթափվում են ու տրվում երազանքներին:

Կարիճ: Կարիճները նախապատվությունը տալիս են սուրճի ընտրագույն տեսակներին միայն: Նշանի ներկայացուցիչներն իրենց սուրճի գիտակ են համարվում, վստահ են, որ շրջապատում բոլորը պետք է հետևեն սուրճի պատրաստման իրենց եղանակին: Խմած սուրճի հետ Կարիճների էներգիան ավելանում է, հմայքը` կրկնապատկվում, ինչը նրանց ավելի վտանգավոր է դարձնում:

Աղեղնավոր: Աղեղնավորները պաշտում են սուրճի շուրջ ընկերական շփումները: Սուրճն այնքան էլ չի հետաքրքրում նշանի ներկայացուցիչներին, որքան այդ ընթացքում տարվող մտերմիկ զրույցները: Սիրով համաձայնում են սրճել, և քննարկվող հետաքրքիր թեմաներից մեծ բավականություն են ստանում: Մարդկանց հետ շփումն աղեղնավորներին լավ լիցքեր է հաղորդում և զինում էներգիայով:

Այծեղջյուր: Նշանի այս ներկայացուցիչները սուրճի մոլի սիրահարներ չեն: Հազվադեպ են սուրճ խմում: Այծեղջյուրները շատ զգուշավոր են և փորձարկումներ չեն սիրում: Ընտրում են սուրճի մի տեսակ, որը քիչ թե շատ հաճելի է քիմքին ու այդքանով սահմանափակվում են: Եվ շատ իզուր, քանի որ հատկապես անհաջող օրերին սուրճը կարող է օգնել նրանց լավատես լինել, մտքերն ի մի բերել և ճիշտ որոշումներ կայացնել:

Ջրհոս: Ջրհոսները չեն կենտրոնանում սուրճի տեսակի վրա: Փոխարենը փորձում ու լիարժեք վայելում են այն: Եթե իրենց ձեռքով են պատրաստում, ապա պահպանում են բաղադրատոմսի նաև՝ եռման բոլոր կանոնները: Որպես կանոն, նրանց պատրաստած սուրճը հրաշալի է ստացվում: Լինելով մարդամոտ` Ջրհոսները պատրաստ են սուրճի շուրջ նոր ծանոթություններ հաստատել: Հաճախ են ընկերներին տուն հրավիրում սուրճի:

Ձկներ: Սուրճը Ձկների համար անհրաժեշտություն է: Առանց առավոտյան սուրճի ձկները չեն զարթնի: Մի գավաթ սուրճը օգնում է նրանց ուշքի գալ, վայելել առավոտը և բուռն գործունեություն ծավալել: Սակայն Ձկներին խորհուրդ չի տրվում չարաշահել սուրճը, քանզի մեծ չափաբաժնի դեպքում այն կարող է թունավորել օրգանիզմը: Ի դեպ, Ձկները պաշտում են սրճային պաղպաղակ:

Բարի լույս, սիրելի ընթերցողներ... Անկախ կենդանակերպի ձեր նշանից, հաճույքով վայելեք սուրճը «Հրապարակի» հետ: Բարձր տրամադրություն ենք մաղթում բոլորիդ: