Հանրապետության տարածքում ապրիլի 7--8-ին՝ օրվա երկրորդ կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում ապրիլի 7-ին երեկոյան ժամերին, հնարավոր է անձրեւ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +6+8, ցերեկը՝ +18+20 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +11+16,

Կոտայքում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +11+16,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +11+16,

Լոռիում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +16+19,

Տավուշում՝ գիշերը` +2+7, ցերեկը` +19+22,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +11+16,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +5+7, ցերեկը` +18+20,

Արարատում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +18+20,

Արմավիրում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +18+20,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +11+16,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +18+20,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +4+7, ցերեկը` +20+24,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +15+18,

Արցախում՝ գիշերը` +5+7, ցերեկը՝ +18+21: