Հանրապետության տարածքում մայիսի 16-ին հյուսիսային առանձին շրջաններում, սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, իսկ մայիսի 17-19-ին կբարձրանա 3-4 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մայիսի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +8+10, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +14+17,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +14+17,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +8+10, ցերեկը` +20+23,

Գեղարքունիքում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +14+17,

Լոռիում՝ գիշերը` +5+8, ցերեկը` +15+18,

Տավուշում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +17+20,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +14+17,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +7+10, ցերեկը` +20+24,

Արարատում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +23+26,

Արմավիրում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +23+26,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +14+17,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +23+26,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +13+16, ցերեկը` +24+27,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +8+11, ցերեկը` +16+20,

Արցախում՝ գիշերը` +10+13, ցերեկը՝ +17+22: