ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը իր ֆեյսուքյան էջում գրառում է կատարել:
Սուրենյանը մասնավորապես գրել է. «Երևանի ամպրոպը: Ամպի հիմքը 2000մ, գագաթը 16000մ բարձրության վրա, ամպի գագաթին ջերմաստիճանը -55 աստիճան, ուղղահայաց հզորությունը 14000մ: Մի փոքր էլ զարգացում և պտտահողմի ձևավորումը պատրաստ էր, լավ պրծանք.... »,-տեղեկացրել է նա եւ կցել ամպրոպի լուսանկարը: