Եթե Խոյ ընկերներ ունեք կամ հանդիպում եք կենդանակերպի այս նշանի ներկայացուցչի հետ, հարկավոր է ճանաչել նրան։ Soulpost.ru-ն ներկայացրել է 8 փաստ Խոյերի մասին։

1. Խոյերը գիտեն՝ ինչպես է հարկավոր իրենց ետևից տանել մարդկանց։ Նրանք լիդերության, վճռականության, նախաձեռնողականության խորհրդանիշ են։ Եթե երբևէ աշխատել եք խմբով, ապա շատ մեծ է հավականությունը, որ անձը, ով իր վրա է վերցրել պատասխանատվության մեծ մասը, արել աշխատանքի մեծ մասը և բաշխել պարտականությունները, կենդանակերպի հենց այս նշանի ներկայացուցիչ է եղել։

2. Ագրեսիվ են։ Ասում են այն, ինչ մտածում են, չեն ընտրում բառերը։ Նրանք բնավորության այս գիծն օգտագործում, երբ ցանկանում են ստանալ այն, ինչ ուզում են։

3. Կրքոտ են։ Խոյերը կրքոտ են, բռնկուն, իմպուլսիվ։ Կանգ չեն առնում սեփական նպատակին հասնելու ճանապարհին։ Սա վերաբերում է կյանքի բոլոր ոլորտներին։

4. Անհամբեր են։ Խոյերը մեծ էներգիա ունեն։ Եթե այդ էներգիան չի ծախսվում, հանգեցնում է զգացմունքային պոռթկման։ Խոյերը համբերություն չունեն։ Մի ստիպեք նրանց սպասել։

5. Արագ են ձանձրանում։ Խոյերն արագ ձանձրանում են ամեն ինչից, և, եթե չզբաղեցնեք նրանց, Խոյերը կգնան արկածներ որոնելու։ Դա վերաբերում է ամեն ինչին՝ հարաբերություններ, աշխատանք, դպրոց, երաժշտություն, ուտելիք և այլն։

6. Խոյերին հարկավոր է, որ հարգեն նրանց ազատությունը։ Հիմա, երբ արդեն գիտեք, որ Խոյերն ագրեսիվ են, կրքոտ լիդերներ, պետք է նաև իմանաք, որ նրանք շատ անկախ են։ Սա նշանակում է, որ Խոյին հարկավոր է զուգընկեր, ով նրա հետ կհամագործակցի և ամեն ինչում կաջակցի նրան, և ոչ թե՝ հետ կքաշի։

7. Նվիրված են և չափազանց հոգատար։ Խոյերը սիրում են խնամել և նվիրված են ընկերներին, մտերիմներին ու ընտանիքին։ Հենց դառնաք նրա ընտանիքի անդամը, նրանք պարզապես մաս-մաս կանեն ցանկացած մեկին, ով կնեղացնի ձեզ։

8. Հավերժ կսիրեն ձեզ։ Եթե այնուամենայնիվ կարողանաք Խոյին ստիպել սիրահարվել ձեզ, բավական հեշտ կհասկանաք դա։ Չնայած նրանք բազմաթիվ թերություններ ունեն, բայց խորագույնս կկապվեն ձեզ հետ և կնվիրվեն ձեզ։