Հանրապետության տարածքում գործող ցիկլոնի ուժը այսօր կթուլանա, երեկոյան ժամերին կարճատև ամպրոպային բնույթի անձրևներ կանխատեսվում են միայն լեռնային գոտիներում։ Հունիսի 14-ին երեկոյան ժամերին Սև ծովի շրջաններից Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը, որը բավականին ակտիվ է։ Այսպիսով, հունիսի 14-ին երեկոյան ժամերին, հունիսի 15-ին ժամանակ առ ժամանակ, հունիսի 16-ին կեսօրից հետո կրկին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, ամպրոպների ժամանակ կանխատեսվում է քամու ուժգնացում 20-25մ/վրկ։ Հունիսի 17-ին անձրևները հիմնականում կպահպանվեն Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում։ Օդի ջերմաստիճանը հունիսի 13-14-ին էապես չի փոխվի՝ Երևանում ցերեկը տատանվելով +31․․․+33 աստիճանի սահմաններում։ Հունիսի 15-ին հյուսիս-արևմուտքից Հայաստան կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կնվազի 5-6 աստիճանով։ Ինչ վերաբերվում է հունիսի 12-ի Երևանի հորդառատ անձրևին, պետք է ասեմ, որ քաղաքում 1 ժամում տեղացել է 13-14մմ անձրև, ընդ որում, այդ քանակության մեծ մասը թափվել է 10-15 րոպեում։ Նաև ուզում եմ նշել, որ 13-14մմ անձրևը կազմում է Երևանում հունիս ամսվա տեղումների բազմամյա միջին ամսական քանակի մոտ 50 տոկոսը։ Այս մասին SHAMSHYAN.com-ին հայտնեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։ © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/06/13/1069723/
Այս թեմայով
Ապրիլի 22-ի աստղագուշակը
Եղանակը Հայաստանում
Աստղագուշակ ապրիլի 20-ի համար
Եղանակը Հայաստանում
Աստղագուշակ ապրիլի 18-ի համար
Աստղագուշակ ապրիլի 17-ի համար
Եղանակը Հայաստանում
Աստղագուշակ ապրիլի 16-ի համար
Եղանակը Հայաստանում
Աստղագուշակ ապրիլի 15-ի համար
Եղանակը Հայաստանում․ Սպասվում է կարճատև անձրև
Աստղագուշակ ապրիլի 13-ի համար
Եղանակը Հայաստանում․ Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Աստղագուշակ ապրիլի 11-ի համար
Եղանակը Հայաստանում
Աստղագուշակ ապրիլի 10-ի համար
Եղանակը Հայաստանում
Աստղագուշակ ապրիլի 9-ի համար
Եղանակը Հայաստանում
Աստղագուշակ ապրիլի 8-ի համար
Եղանակը Հայաստանում. Օդի ջերմաստիճանը կնվազի
Աստղագուշակ ապրիլի 4-ի համար
Եղանակը Հայաստանում. Սպասվում է կարճատև անձրև
Աստղագուշակ ապրիլի 4-ի համար
Եղանակը Հայաստանում. Սպասվում է կարճատև անձրև
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս