Աստղագուշակության եւ էզոթերիկայի մեջ այն կարծիքն է տարածված, որ յուրաքանչյուր մարդ պատկանում է 4 տարերքներից մեկին՝ Կրակ, Ջուր, Օդ կամ Հող: Սեփական տարերքը կարելի է որոշել՝ ըստ ձեռքի ափի:

Սովորաբար ափի գծերով ճակատագրի եւ բնավորության որոշմամբ զբաղվում է խիրոմանտիան (ձեռնագուշակություն): Էներգետիկ տեսանկյունից ճակատագրի եւ հոգու ուժի որոշման մեջ ափերին էական տեղ եւ դեր է հատկացվում:

Տարերքի որոշում

Ձեզնից պահանջվում է հաշվել ձեր ափի մի քանի պարամետրեր: Այս հարցում ձեզ կօգնի վերեւում ներկայացված՝ ձեռքի վրա գծերի սխեման:

Եթե գլխի եւ սրտի գծերը հատվում են, ապա ճակատագրի ձեր թիվը 1 է, իսկ եթե ոչ՝ 0:

Եթե կյանքի գիծն ուղիղ է եւ ճյուղավորումներ չունի, ապա ձեր ճակատագրի թիվն է 1-ը: Հակառակ դեպքում ձեզ 0-ն է համապատասխանում:

Ճակատագրի գիծը: Եթե այն ճկույթին մոտ է ավարտվում, ապա ձեր թիվն է 0: Մատնեմատի մոտ կամ նրա եւ ճկույթի միջեւ՝ 1: Մատնեմատի եւ միջնամատի միջեւ կամ միջնամատի տակ՝ 2: Միջնամատի եւ ցուցամատի միջեւ կամ ցուցամատի տակ՝ 3:

Եթե ամուսնության գիծը տեղադրված է ճկույթին մոտ, այլ ոչ թե սրտի գծին, ապա ձեր թիվը 0 է: Մեջտեղում՝ 1, իսկ եթե ամուսնության գիծը մոտ է սրտի գծին, ապա ձեզ համապատասխանում է ճակատագրի 2 թիվը:

Հիմա, երբ որոշել եք ճակատագրի ձեր բոլոր թվերը, անհրաժեշտ է դրանք գումարել: Ձեզ մոտ ստացված թիվը կարող է լինել 0-7-ի միջակայքում:

Եթե ձեզ մոտ 0 կամ 6 է ստացվել, ապա ձեր տարերքը Կրակն է: Դուք բռնկվող եք, հաճախ՝ եսասեր, բայց խելացի եք եւ հոգով ուժեղ: Դուք ուժեղ ինտուիցիա ունեք եւ օժտված եք առաջնորդի հատկություններով:

1-ին կամ 5-ին հավասար գումարը համապատասխանում է Օդի տարերքին: Դուք ազատություն եք սիրում, իսկ ձեր ճակատագիրն արվեստ է, որովհետեւ դուք ստեղծագործող խառնվածք ունեք, եթե նույնիսկ այս մասին չեք կասկածում: Հետեւեք մտերիմ մարդկանց խորհուրդներին եւ ավելի հաճախ ունկնդրեք ձեր տրամաբանությանը:

Եթե ձեզ մոտ գումարը 2 կամ 4 է ստացվել, ապա ձեր տարերքը Ջուրն է: Ջուրն իրենից ներկայացնում է Օդի եւ Կրակի միջեւ ինչ-որ ոսկե միջին: Ջրի մարդիկ նույնպես ազատություն են սիրում, բայց դրա համար այնպես կատաղի չեն պայքարում, ինչպես Օդի տարերքի մարդիկ: Ջրի տարերքի մարդիկ ալարկոտ են, խելացի, մելամաղձոտ ռոմանտիկներ, որոնք կրիտիկական պահերին ավելի ուժեղ են, քան որեւէ մեկը:

Եթե թվերի գումարման արդյունքում ձեզ մոտ 3 է ստացվել, ապա դուք տարերքներից Հողի ներկայացուցիչ եք: Հողը նշանակում է իմաստություն, հոգու գեղեցկություն: Ձեր կարմայի խնդիրն է Տիեզերքում սեփական տեղի գիտակցումը, հոգեւոր տեսանկյունից աշխարհի ճանաչումը: