ԽՈՅԵՐ

Այս ամիսը ձեր ամիսն է, եւ այսօր դուք դրանում կհամոզվեք։ Հաջողությունը կգա ձեզ մոտ, կարեւորը՝ բաց չթողեք այն։ Այնպես որ՝ մի խորշեք անծանոթների ժպիտներին ժպիտով պատասխանելուց։

ՑԼԵՐ

Այսօր սիրելին լուրջ չի ընդունի այն, ինչ դուք կասեք կամ կանեք։ Ստիպված եք աշխատել ձեզ վրա, որպեսզի մաքսիմալ համոզիչ լինեք։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր դուք կցանկանաք համոզվել, որ սիրելիի հետ եք անցկացնելու ձեր ամբողջ կյանքը։ Անգամ եթե սիրելին նման տեսլական չունենա, դուք ստիպված եք համոզել նրան դրանում։

ԽԵՂԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չի ցանկանա ձեր տրամադրության պատճառներն իմանալ, որքան էլ տխուր լինեք։ Պատրաստ եղեք նրան, որ սիրելին ընդունելու է ձեզ այնպիսին, ինչպիսին կաք, եւ չի փորձելու փոխել ձեր տրամադրությունը։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր չփորձեք ընկերներին ու սիրելիին ժամադրել նույն վայրում։ Որեւէ մեկին դա դուր չի գա, հատկապես՝ ձեզ։

ԿՈՒՅՍԵՐ

Ձեզ պետք է այնպիսի մեկը, ում դուք իսկապես կհետաքրքրեք որպես անհատ։ Եվ եթե ձեր զուգընկերն այդպիսին չէ, ապա այսօր դուք կսկսեք մտածել՝ արդոք նա իսկապես ձեր կեսն է։




ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր սիրելին շատ կցանկանա մասնակցել որեւէ արկածախնդրության։ Դուք ստիպված կամ պետք է սատարեք նրան, կամ էլ գոնե չընդդիմանալ, քանի որ հակառակ դեպքում՝ վեճերն անխուսափելի են։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կուղղորդվի բացառապես սրտի ձայնով, իսկ բանականությունը կմղվի հետին պլան։ Ուստի չարժե դատել սիրելիին այդքան խիստ։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կարող է անհիմն պահանջներ ներկայացնել ձեզ։ Դուք պետք է փորձեք համոզել նրան, որ դրանք անհիմն են։ Թեպետ, գեւցե ավելի տեղին կլինի, եթե համաձայնեք նրա հետ...


ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին դժվար կլինի համակերպվել այն մտքի հետ, որ նրանից բացի դուք ունեք նաեւ բարեկամներ, հարազատներ, ընկերներ... Փորձեք հիշեցնել նրան, որ նա նույնպես երբեմն տարվում է իր բարեկամներով։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր զգույշ եղեք սիրելիի հետ շփվելիս։ Անգամ եթե ցանկանաք նրան ասել ճշմարտությունը, որը նա պետք է իմանա, աշխատեք անել դա առավելագույնս նրբանկատորեն, որպեսզի չվիրավորեք նրա զգացմունքները։

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա, որպեսզի դուք լինեք ամենահմայիչն ու գայթակղիչը։ Այդ իսկ պատճառով նա լրջորեն կզբաղվի ձեր իմիջով։ Աստղերը հուշում են չհակաճառել նրան։