Երևան քաղաքում հուլիսի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: ՀՀ ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության հաղորդմամբ,օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Արդյունքում, հուլիսի 2-3-ին մայրաքաղաքում սպասվում է +37-38, հուլիսի 4-ին, 5-ին և 6-ին՝ +40 աստիճան:
Մարզերում ևս շոգ է լինելու. Հանրապետության ամբողջ տարածքում հուլիսի 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: