Աստղագետ Լուսյա Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով 168.am-ի հարցին, թե սոցցանցերում դիտարկվող ատելությունն ինչպիսի՞ դրսևորումներ կստանա եկող տարի, ասաց. «Այդ մարդիկ պատժվելու են տարբեր ձևերով: Իրենց գեներացված ատելությունը հենց իրենց էլ հարվածելու է: Բոլորն իրար են խառնվել՝ կին-տղամարդ, փոքր ու մեծ, այդպես չի կարելի վարվել, իսկ վատ բառապաշար ունեցող կանանց սպառնում է նաև մազաթափությունը»:

Ամանորյա գիշերվա համար աստղագուշակ Լուսյա Հակոբյանը խորհուրդ տվեց խոզի բուդ դնելու փոխարեն՝ «Հայր մեր» աղոթքը կարդալ:

 Նյութի աղբյուրը՝ 168.am