Անվանվել է կանանց համար ամենահարմար, բարենպաստ և համակրելի պետությունը: Համաձայն համաշխարհային վարկանիշային աղյուսակի Շվեդիայում  գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կարող են ինքնահաստատվել, ստանալ կրթություն և մուտք գործել իշխանություն: 

Վարկանիշային աղյուսակում առաջատար դիրքերը զբաղեցնում են սկանդինավյան պետությունները: Սոցիոլոգների կարծիքով Շվեդիային, որը 100-ից ստացել է 74 բալ, հաջորդում են Դանիան և Ֆինլանդիան, որոնք համապատասխանաբար ստացել են 73.6 և 73.4 բալ:
Վերլուծության համար չափորոշիչներ են հանդիսացել կանանց հնարավորությունները հետևել իրենց առողջությանը, ստանալ կրթություն, մասնագիտական աճ գրանցել և շատ փող վաստակել: Հաշվի են առնվել նաև բռնությունների և սեռական ոտնձգությունների մակարդակը: Այս մասին հաղորդում է Russia Today-ը:
Շվեդիայում միջնակարգ կրթություն ստացած կանանց տոկոսը տղամարդկանց հետ համեմատած ավելի բարձր է: Ընդ որում նույն վիճակը նկատվում է նաև ԲՈՒՀ-երում, որտեղ ուսանողուհիները զբաղեցնում են 60%-ը:
Շվեդիայի պետական և մասնավոր կազմակերպություններում ղեկավար պաշտոն զբաղեցնող կանայք կազմում են 36 %, իսկ կենտրոնական կառավարությունում և տեղական ինքնակառավարման մարմիններում` 64%: Բացի դա Շվեդիայում բաժանման թիվը հավասար է ամուսնության թվին և կանայք հինգ տարի ավելի շատ են ապրում քան տղամարդիկ:
Ամենաանհարմար պետությունները կանանց համար Եվրոպայում Բուլղարիան և Ռումանիան են: 27 եվրոպական պետության մեջ միջին ցուցիչը կազմել է 54 բալ: 27 պետությունից միայն 15 է կարողացել անցնել 50 բալի սահմանը: