Ռուսական Նովոսիբիրսկ քաղաքի մի խումբ գիտնականներ ստեղծել են հատուկ զգայակ, որը բջջային կարճ հաղորդագրության՝ SMS-ի միջոցով կնոջը տեղեկացնում է հղիանալու համար բարենպաստ ժամանակաշրջանի՝ ձվազատման սկսվելու մասին։

Ինչպես հայտնում է likar.info կայքը, նոր տեխնոլոգիան կոչվում է Baby Cloud. այն միտված է օգնել այն կանանց, ովքեր ցանկանում են մայր դառնալ։ Դրա համար հարկավոր է մարմնի վրա հատուկ զգայակ կրել, որը կչափի մարմնի ջերմաստիճանն ու մյուս տվյալները։

Այնուհետև Bluetooth-ի միջոցով կնոջ բջջային հեռախոսի վրա հաղորդագրություն է ստացվում այն մասին, որ նրա մոտ սկսվել է ձվազատումը, որը նպաստավոր է բեղմնավորման համար։

Այս զգայակը կարող է օգտագործվել նաև ճնշումն ու արյան մեջ շաքարի մակարդակը վերահսկելու համար։ 

 

kiss.am