Համաձայն «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների՝ օրերս ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նահապետ Գեւորգյանը (Նովոն) եւ հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանը (Ֆլեշի Բարսեղ) բավական թեժ առանձնազրույց են ունեցել։

Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Մեր տեղեկություններով՝ ԱԺ պատգամավորն այս ընթացքում լուրջ պարտքեր է կուտակել՝ Բ. Բեգլարյանին պատկանող բենզալցակայաններից բենզին վերցնելով ու դրանց դիմաց առ այսօր չվճարելով: Բեգլարյանի համբերության «բաժակն» այդքանից հետո լցվել է, ու իրենց առանձնազրույցի ժամանակ պահանջել է, որ իրեն հասանելիք գումարները շուտ վերադարձնի:

Բ. Բեգլարյանի օգնականը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը: Իսկ Ն. Գեւորգյանն էլ ասաց. «Ես ինչի՞ պետք է բենզին վերցնեմ, չհասկացա, էդ օրն ենք հասել, որ գնանք, բենզի՞ն վերցնենք, չէ՛, ձեր տեղեկությունները սխալ են, սուտ բաներ»,- մեջբերում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):