ՄԱԿ-ի` Սիրիայում հնարավոր մարդու իրավունքների խախտման հետաքննության հանձնաժողովի անդամ Կարլա դել Պոնտեն հաստատում է, որ թունավոր զարին գազը օգտագործվել է սիրիական ընդդիմության կողմից: Այս մասին հաղորդում է Итар Тасс գործակալությունը:
ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովի անդամի խոսքերով ականատեսների և տուժածների վկայությունները անուղղակիորեն խոսում են այն մասին, որ նյարդակաթվածահարիչ գազը օգտագործվել է ռազմական ապստամբների կողմից:« Փորձագիտական խումբը դեռևս չի հայտնաբերել կառավարական զորքի կողմից քիմիական զենքի օգտագործման ոչ մի ապացույց»,- հայտարարել է Կարլա դել Պոնտեն: Նա նաև նշել է, որ հանձնաժողովը շարունակում է Սիրիայում քիմիական զենքի օգտագործման պայմանների հետաքննության իր աշխատանքները:
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև կոնֆլիկտի սրումը տեղի ունեցավ օգոստոսի 21-ին, երբ մի շարք լրատվական միջոցներում հայտնվեցին Դամասկոսի արվարձաններում կառավարական զորքի կողմից քիմիական զենքի օգտագործման լուրեր: Դրանից հետո արևմտյան մի շարք պետություններ սկսեցին բացահայտ խոսալ Սիրիայում ռազմական միջամտության անհրաժեշտության մասին: Դամասկոսի մերձակայքում կառավարական զորքերի կողմից քիմիական հարձակման պաշտոնական ոչ մի հաստատում գոյություն չունի: