ՄԱԿ-ի` Սիրիայում հնարավոր մարդու իրավունքների խախտման հետաքննության հանձնաժողովի անդամ Կարլա դել Պոնտեն հաստատում է, որ թունավոր «զարին» գազը օգտագործվել է սիրիական ընդդիմության կողմից: Այս մասին հաղորդում է Итар Тасс գործակալությունը:

ՄԱԿ-ի հատուկ հանձնաժողովի անդամի խոսքերով, ականատեսների և տուժածների վկայությունները անուղղակիորեն խոսում են այն մասին, որ նյարդակաթվածահարիչ գազը օգտագործվել է ռազմական ապստամբների կողմից: «Փորձագիտական խումբը դեռևս չի հայտնաբերել կառավարական զորքի կողմից քիմիական զենքի օգտագործման ոչ մի ապացույց»,- հայտարարել է Կարլա դել Պոնտեն: Նա նաև նշել է, որ հանձնաժողովը շարունակում է Սիրիայում քիմիական զենքի օգտագործման պայմանների հետաքննության իր աշխատանքները:

Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև կոնֆլիկտի սրումը տեղի ունեցավ օգոստոսի 21-ին, երբ մի շարք լրատվական միջոցներում հայտնվեցին Դամասկոսի արվարձաններում կառավարական զորքի կողմից քիմիական զենքի օգտագործման լուրեր:

Դրանից հետո արևմտյան մի շարք պետություններ սկսեցին բացահայտ խոսել Սիրիայում ռազմական միջամտության անհրաժեշտության մասին: Դամասկոսի մերձակայքում կառավարական զորքերի կողմից քիմիական հարձակման հարձակման պաշտոնական ոչ մի հաստատում գոյություն չունի: