Օգոստոսի 27-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները, գողության համար ձերբակալված Ա. Մադյանի տան նկուղից գողոնն առգրավելու ընթացքում, հայտնաբերել և առգրավել են «բիքֆուրդյան» 4 քուղ, «Ֆ-1» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաշեն 2 նռնակ` առանց պայթուցիչի, ականանման առարկա, էլեկտրական լարեր, 12.7 մմ տրամաչափի փամփուշտ, դեռևս չպարզված ինքնաձիգի փամփուշտի 7 գնդակ և 3 պարկուճ, 7.62 մմ տրամաչափի 116 փամփուշտ, նռնակի 5 պայթուցիչ ու պահունակում լիցքավորված 9 մմ տրամաչափի 6 փամփուշտ:
Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: