«Հրապարակը» գրում է, թե այս օրերին համացանցում ակտիվ քննարկվում է Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած ակցիայի ժամանակ ավագ սերժանտ Հակոբ Խաչատրյանի արարքը, ով «համբուրել» էր ակտիվիստի պարանոցը:

«Բարձրացված աղմուկը հանգեցրեց ոստիկանի ծառայության կասեցմանը: Երեկ մեր թերթի հետ զրույցում Հակոբ Խաչատրյանն արձագանքեց տեսանյութին ու այդ առնչությամբ հնչած մեկնաբանություններին: «Էնպիսի տպավորություն ա ստեղծվել, որ ես, ինչ-որ մեկին չճանաչելով, մոտենամ ու վզից համբուրեմ, որ չեմ էլ իմանում էդ անձնավորությունն ով ա, ու մինչեւ էդ ես իրա համար շատ բան եմ արել. ինքը վատ էր զգում, ջուր եմ մոտեցրել, լավ եմ վերաբերվել՝ որպես ոստիկան քաղաքացու հանդեպ, ու քաղաքացին իմ հանդեպ տենց բան անի՞, դա՞ ա ճիշտը»:

«Ես ամուսնացած եմ, ունեմ երեխա, ո՞նց կարող էի թույլ տալ նման քայլ անել, էն էլ ակցիայի ժամանակ: Ես եթե նույնիսկ ճանաչեի, կամ իմ ծանոթը լիներ, ինչ-որ տեղ նման ենթադրություններ կարող էին անել, բայց անծանոթի հանդեպ ես ո՞նց նման ոտնձգություն կանեմ: Բոլորը գիտեն, որ ես էդ անձնավորությունը չեմ, ես ամբողջ կյանքում սաղի համար լավություն եմ արել, ու ոչ մեկի հանդեպ ոտնձգություն իմ ամբողջ կյանքում չի եղել»,-բորբոքված ասաց «կրքոտ» համազգեստավորը»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում