Ռուս-վրացական պատերազմից հինգ տարի անց Հարավային Կովկասը` Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, շարունակում են հանդիպել մեծ մարտահրավերների: Երեք պետությունները նաև հանդիպում են անվտանգության խոշոր վտանգների, դժգոհ բնակչության սպասումների և կառավարական անհաջողությունների: Հարավային Կովկասի համար եկել է ընտրություն կատարելու ժամանակը: Այս մասին փոխանցում է The New York Times-ը:

Անվտանգության հարցերը անհանգստացնում են Հարավային Կովկասին: Ռուսական բանակը զբաղեցրել է Վրաստանի երկու «անկախ» անկլավները` Աբխազիան և Հարավային Օսիան և որոշ սահմանամերձ տարածքներ: Երկու տասնամյակ տևացող ռազմական առճակատում է ներկա Լեռնային Ղարաբաղի շուրջ, որը բնակեցված է էթնիկ հայերով, սակայն աշխարհագրորեն գտնվում է Ադրբեջանի տարածքում: Ռուսաստանը խաղում է երկու կողմերում էլ: Մի կողմից պահպանում է իր ռազմակայանները Հայաստանում և զինում նրա զորքերին և ընդլայնում անվտանգության պայմանագիրը, սակայն մյուս կողմից էլ Ադրբեջանին վաճառում է միլիարդավոր դոլարների զինամթերք: Թուրքիան խորացնում է հակամարտությունը` փակելով սահմանը Հայաստանի հետ, իսկ Իրանը օժանդակում է Հայաստանին:

Ռուսաստանը ճնշում է գործադրում իր հարևանների վրա միանալու Եվրասիական տնտեսական ընկերակցությանը: Մոսկվան պատճառաբանված անհանգստանում է, որ Հարավային Կովկասի հանրապետությունները ցանկանում են միանալ Եվրամիությանը: Չնայած որ Հայաստանը հանդիսանում է դիտորդ Եվրասիական խմբում, սակայն չի թվում, որ ցանկանում է միանալ: Մոսկվայի կարճատև առևտրական հակասությունները Ուկրաինայի հետ կարող է կանխորոշել ավելի կոշտ դիրքորոշում նաև այլ հարևանների հետ հարաբերություններում:

Երեք պետությունը նաև ունեն մեծ ներքին խնդիրներ, որոնք ընդգծվեցին այս տարվա նախագահական ընտրություններում:

Անցած փետրվարին Հայաստանում գործող նախագահ Սերժ Սարգսյանը հաղթեց թերի ընտրությունների ժամանակ: Քվեարկության նախօրեին երկու խոշոր թեկնածու հրաժարվեց մասնակցել ընտրություններին: Երրորդ թեկնածուն հացադուլ էր հայտարարել, իսկ չորրորդի նկատմամբ մահափորձ էր կազմակերպվել: Եվրոպայի Անվտանգության և համագործակցության կազմակերպության դիտորդները նշեցին, որ բազմաթիվ գյուղական տարածքներում ընտրողների մասնակցությունը «անհավանական բարձր» է եղել:

Քաղաքական լարվածությունները և լճացումը խոչընդոտում են երկրում բարեփոխումներին, որոնք ավելի են բարդանում փակ սահմաններով, էմիգրացիայով և պաշտոնյա օլիգարխներով:

Ադրբեջանում քաղաքական հուզումների ներուժը աճում է կապված զանգվածային կաշառակերության, հարստության կոպիտ անհավասար չարաշահման և բռնապետությամբ: Հանրային բողոքի ակցիաները 2011 թվականին վախեցրեցին իշխող վերնախավին: Նախագահ Իլհամ Ալիևը ամրապնդել է իր բռնապետական դիրքերը` ձերբակալելով լրագրողներին և բլոգերներին: Նա նաև արգելել է Ռուստամ Իբրահիմբեկովի վերադարձը Ադրբեջան, ով ընտրվել էր կոալիցիայի կողմից որպես ընդդիմադիր առաջնորդ նախագահական ընտրություններում Ալիևին հակազդելու համար:

Անցած տարի Վրաստանում տեղի ունեցավ ամբողջ պատմության մեջ առաջին անգամ իշխանության խաղաղ անցում քվեարկության միջոցով: Ընդդիմադիրների կոալիցիան միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի ղեկավարությամբ հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կուսակցության դեմ պայքարում: Նոր կառավարությունը հասարակական ճնշման ներքո մեղադրանքներ ներկայացրեց նախկին ղեկավար պաշտոնյանների նկատմամբ իրենց դիրքերը չարաշահելու մեջ: Սա անհանգստություններ առաջացրեց կապված քաղաքական արդարության հետ:
Այս բոլոր ընտրությունները չէին կարող լավ ազդեցություն ունենալ Լեռնային Ղարաբաղի համար: Հայաստանում բևեռացված քաղաքականությունը և Ադրբեջանում ավտոկրատի իշխանության պահպանումը, որի օրինականությունը գնալով անկում է ապրում, կխոչընդոտի խաղաղ բանակցությունների միջոցով հարցը լուծելու համար անհրաժեշտ փոխզիջումներին:

Պահպանելով Արևեմուտքի հետ Վրաստանի կապերը Իվանիշվիլին ցանկանում է նվազեցնել լարվածությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում: Այդ քաղաքականության արդյունքում Մոսկվան հանել է վրացական գինու, գյուղատնտեսական ապրանքների և հանքային ջրի վրա դրված արգելքը, սակայն շարունակում են մնալ խորքային տարաձայնությունները կապված Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերով: Վրաստանը պետք է կենտրոնանա ժողովրդավարության ամրապնդման, իր տնտեսության ապահովման և պաշտպանական զինուժ կառուցելու վրա:
Բոլոր երեք պետություն էլ շատ վճռորոշ պահի են գտնվում Եվրամիության հետ: Արևելյան համագործակցությունը կարող է օգնել իրենց ապագան կապելու ընդարձակված եվրոպական համակարգում: Այս նոյեմբերին Վիլնյուսում Եվրամիությունը ամենայան հավանականությամբ ազատ առևտրի պայմանագիր և այլ համաձայնագրեր կստորագրի Հայաստանի և Վրաստանի հետ: Ադրբեջանը դեռևս երկար տարածք պետք է անցնի, սակայն կարող է ստորագրել վիզայի համաձայնագիր: Եվրամիությունը իրավացիորեն կարող է ավելի լայն համագործակցության և քաղաքական օժանդակության դիմաց պահանջել ավելի շատ բարեփոխումներ:

Արևեմուտքը պետք է խոսի նրանց փոխարեն, ով զրկված է ազատությունից հատկապես Ադրբեջանում: Յուրաքանչյուր կեղծ ընտրությունով, ընդդիմադիր գործչի յուրքանչյուր ձերբակալությունով և յուրքանչյուր հարստության չարաշահումով, նրանք, ովքեր կանգնած են ազտության համար, դառնում են Արևեմուտքի նկատմամբ ավելի անհամբերատար: Ադրբեջանում անհանգստացնող նշան է հակաամերիկյան դիրքորոշումը երիտասարդների և մտավորականների շրջանում:

Երկրորդը Եվրամիությունը կարող է մեծ առավելություն ստանալ Հարավային Կովկասում ստեղծված պատմական հնարավորությունից: Եվրամիության հետ համագործակցելը կտա քաղաքական մանյովրների ավելի մեծ ազատություն ավելի հզոր հարևանների հետ հարաբերություններում:

Երրորդ Արևմտյան օժդանկությունը Հարավային Կովկասի պետությունների անկախության համար շարունակում է մնալ էական:

Ժամանակն է եկել Հարավային Կովկասի պետությունների համար մտածել իրենց ապագայի մասին: Եթե նրանք ցանկանում են ավելի սերտ համագործակցություն Արևմուտքի հետ, պետք է կատարեն բարեփոխումներ թափանցիկ կառավարման և ավեի լայն տնտեսական հնարավորությունների համար: