Հանրապետությունում ավարտվել են 2013 թվականի ծիրանի մթերման աշխատանքները: Ընթացիկ տարում ծիրանի մթերման ծավալը շուրջ 47 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա մթերման ցուցանիշը: Այս տարի 28 պտուղբանջարեղեն վերամշակող ընկերություններ մթերել են 13. 044 տոննա ծիրան՝ նախորդ տարվա 8.855 տոննայի փոխարեն:

Ընթացիկ տարում ռեկորդային էին ծիրանի արտահանման ցուցանիշները: 29 ընկերություն և 514 անհատ ձեռներեց արտահանել են շուրջ 23.240 տոննա ծիրան, որից՝ 19.810 տոննա՝ ՌԴ, 2.593 տոննա՝ Վրաստան, 668 տոննա՝ ՈՒկրաինա և փոքր ծավալներով նաև այլ երկրներ:

Ընդհանուր առմամբ՝ ծիրանի արտահանման ծավալը 84 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա արտահանման ցուցանիշը:

 

Գյուղատնեսության նախարարություն