Օգոստոսի 29-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Օզանյան փողոցի թիվ 1 վթարային շենքի 3-րդ հարկի հատակը փլուզվել է. կա տուժած: Տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ շենքը 4-րդ կարգի վթարային է: Հայր և որդի Բ.-ները մուտք են գործել իրենց բնակարան իրերը տեղափոխելու նպատակով. 3-րդ հարկի առաստաղը (20 քմ) փլուզվել է, ինչի հետևանքով 1958 թ. ծնված Ս. Բ.-ը հայտնվել է փլատակների տակ:

Մինչ հրշեջ փրկարարների կանչի վայր հասնելը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով քաղաքացուն տեղի ուժերով դուրս են բերել փլատակներից և հոսպիտալացրել Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: