Արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 31-ին, ժամը 12.06-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի թիվ 33 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խա­փանվել է, ներսում կան երեխաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը: