Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հեռախոսազանգեր են ստանում քաղաքացիներից, ովքեր նշում են, որ Նուբարաշենի գերեզմանների որոշ հատվածում հանգուցյալների դագաղները հայտնվել են դրսում։

«Հավանաբար, թափառող շների կամ այլ կենդանիների կողմից է այդ ամենն արվել, ու հիմա, եթե պատկան մարմինները հետևություններ չանեն, օրերը տաքանալուն պետ այդ հատվածում տիրելու է սարսափելի վիճակ»,- նշում է ֆոտոլրագրողը: