Նուբարաշենի աղբավայրի դիմաց՝ ժողովրդին հայտնի Սովետաշենի գերեզմանների որոշ հատվածներում, հանգուցյալների դագաղները հայտնվել են դրսում, այդ մասին մի քանի օր է, ինչ ահազանգեր է ստանում shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ նշված հատվածում գերեզմանների մեծ մասը համարակալված է, և թափված են մարդկային ոսկորներ, հավանաբար թափառող շների կամ այլ կենդանիների կողմից է այդ ամենը արվել, ու հիմա, եթե պատկան մարմինները հետևություններ չանեն, օրերը տաքանալուն պետ այդ հատվածում տիրելու է սարսափելի վիճակ։