Ցնցող ՃՏՊ տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ի առավոտյան Բրիտանիայի Քենթ նահանգում: Խիտ մառախուղի պատճառով ճանապարհներից մեկի վրա բախվել է 100-ից ավել ավտոմեքենա: Բժիշկների կարծիքով բախման հետևանքով տուժել է շուրջ 200 մարդ: Այս մասին փոխանցում է Mirror պարբերականը:
Տեսնելով ոստիկանական ուղղաթիռի կողմից նկարահանված կադրերը կարելի է գնահատել պատահարի չափսերը: Զանգվածային ավտովթարի պատճառով առաջացել է ավտոմեքենաների խցանում, որը տարածվում է մի քանի կիլոմետր: Բարեբախտաբար ոստիկանության տվյալներով ՃՏՊ-ի արդյունքում ոչ մեկ չի մահացել:
Անգլիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ավտովթարի ականատեսների վկայությամբ մառախուղի պատճառով տեսանելիությունը ճանապարհի վրա չի գերազնացել 50 մետրը:
Դեպքի վայր է ժամանել շուրջ 100 փրկարար, շտապ օգնության 30 ավտոմեքենա և 60 հրշեժ անձնակազմ: Այնուհետև ոստիկանությունը նորացրել է տվյալները տուժածների թիվը իջեցնելով 60 մարդու: