Սեպտեմբերի երկուսին 10 ամյա Ռոման Հովհաննիսյանը դպորցի դասերից հետո ընկերների հետ մեկնել է զբոսնելու և այլևս չի վերադարձել: Ժամը 14:00-ին ծնողներս սկսել են երեխայի որոնական աշխատանքները, իսկ արդեն ժամը 23:00-ին հայտարարել են երեխայի անհետացման մասին ոստիկանությանը: Սեպտեմբերի 3-ին առավոտյան ժամը 07:00-ին ոստիկանությունը հայտնաբերել էր երեխայի դիակը:Այս մասին փոխանցում է Все Для Вас պորտալը:
«Համաձայն բժշկա-փորձագիտական եզրակացության տուժածի մահը վրա է հասել գանգուղեղի վնասվածքից: Փորձագետները երեխայի մարմնի վրա հայտնաբերել են ինը հարված գլխին: Բացի դա մասնագետները եկել են եզրակացության, որ երեխան սեռական բռնությունների է ենթարկվել կասկածյալի կողմից: Տվյալ գործով ՌԴ Վոլգոգրադի շրջանի հետաքննչական կոմիտեի քննչական մարմինների կողմից ձերբակալվածի նկատմամբ հարուցվել է ևս մեկ քրեական գործ ՌԴ ՔՕ 132-րդ հոդվածի 4-րդ կետի բ մասով(սեռական բնույթի բռնի գործողություններ անչափահասի նկատմամբ)»,- այս մասին հայտնել է շրջանի հետաքննչական կոմիեի քննչական վարչության պետի օգնական Նատալիա Կունիցկայան:

Տվյալ գործի մեղադրանքով 17 ամյա Անդրեյ Մալիշկոն, ով կասկածվում է 10 ամյա Ռոման Հովհաննիսյանի դաժան սպանության կասկածանքով, հարցաքննության է բերվել ՌԴ Վոլգոգրադի շրջանի հետաքննչական կոմիտեի քննչական վարչություն: Նրան ձերբակալել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Բոլգոգրադ-Մոսկվա ճանապարհին: Տղային սպանությունից հետո Մաշիշկոն փախուստի է դիմել և ցանկացել է ոտքով հասնել ծնողների մոտ Սուրովիկինո: Քննիչներին 17 ամյա մարդասպանը պատմել է, որ 10 ամյա երեխային սպանել է սոսինձը քաշելուց հետո:
Անդրեյ Մալիշկոն ուղղարկվելու է հոգեբուժական փորձաքննության: Մասնագետները պետք է գնահատեն նրա հոգեկան վիճակը հանցանքը կատարելու պահին: 2007 թվականից նա գտնվում է ՆԳՆ անչափահասների գործերով մարմինների հաշվառման մեջ այն բանից հետո, որ պատասխանատվության է ենթարկվել սեռական բնույթի բռնություններ գործադրելու պատճառով:
Վոլգոգրադի կենտրոնական շրջանային դատարանը հաստատել է Ռուսաստանի հետաքննչական կոմիտեի քննչական վարչության` Մալիշկոյի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընդունելու միջնորդությունը: