«Ֆիլեն ո՞վ ա»,-ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր այսպես արձագանքեց լրագրողներին, երբ նրանք հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերում ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությանը, թե Հայաստանը չի կարող շարունակել և, և-ի քաղաքականությունը:

Երբ լրագրողները ասացին, թե ում մասին է խոսքը և ինչ է ասել Շ. Ֆյուլեն, Խաչատրյանն արձագանքեց.

«Ֆյուլեին լսեմ, որ ի՞նչ անեմ՛»:

Ապա անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելու մտադրությանը՝ պատգամավորն ասաց.

«Մի բան է պարզ մինչ այժմ բոլոր երևույթների և դեպքերի հետ կապված Հայաստանում և Եվրասիական միության և եվրոպական մության կարծիքը նույն է եղել` համապատասխանում է եվրոպական արժեքներին: Եթե այս մասով երկուսը նույն ձև են մտածում, մենք Ռուսաստանի հետ ունենք դարավոր տնտեսական հարաբերություններ, ավելի լավ է չարյաց փոքրագույն ընտրենք: Ես չեմ ողջունում Մաքսային միության անդամակցելը, ես ոչինչ չեմ լսել, միգուցե պետք չի անդամակցել, ես չեմ տեսել դրական և բացասական համադրումը երկու կողմերի: Ես չեմ լսել մասնագետների կողմից խորը վերլուծած համադրություն: Եթե «Հանրապետականները» կարդացել են, ես տեղը չգիտեմ, որ ես էլ կարդամ: «Հանրապետականների» բերանը ե՞րբ դուզ խոսք կա որ»: