«ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կրճատել է Երևան-Աբովյան, Երևան– Չարենցավան բարեգործական ավտոբուսների թիվը։ Այժմ ընդամենը մի քանի ավտոբուս է գործում։ Չարենցավանի բնակիչները «Ժողովուրդ»–ի հետ զրույցում նշեցին, որ ժամանակին մոտ 16 ավտոբուս էր աշխատում, իսկ այժմ դրանց թիվ նվազել է՝ հասնելով 6-7-ի։

Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը «Ժողովուրդ»–ի հարցին, թե ինչն է պատճառը, որ Գ. Ծառուկյանը կրճատել է բարեգործական ավտոբուսների քանակը, ասաց, թե այդ ավտոբուսները մշտապես էլ աշխատել են ըստ անհրաժեշտության։ «Երբեք դա ինքնանպատակ չի եղել, երթուղայինների թիվը եղել է այնքան, որքան եղել է դրա անհրաժեշտությունը»,–նշեց մամլո խոսնակը։ Հավելենք, որ շուրջ երկու տարի է, ինչ «գծապայքար» Էր սկսվել Գագիկ Ծառուկյանի և նրա սանիկ Արթուր Հարությունյանի (Պալաչ) միջև։ Ու, փաստորեն, սանիկը հաղթում Է քավոր Ծառուկյանին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: