Ի նշան բողոքի իրանցի գործարար Հադի Փուրմոհսենին Գերմանիայում կոտրել է իր BMW M6 ավտոմեքենան:
Փումոհսենին նշել է, որ նա կոտրել է 100.000 ֆունտ սթերլինգ արժողությամբ ավտոմեքենան այն բանից հետո, որ ավտոմեքենան արտադրողների հետ կապ հաստատելու բազմաթիվ փորձերը ավարտվել են հուսահատությամբ:
Ավտոմեքենայի անսարքությունների պատճառով նա կապ է հաստատել BMW-ի իտալացի մասնագետներին, սակայն վերջիններս ասել են, որ ոչ մի խնդիր չկա ավտոմեքենայի հետ, իսկ Մյունխենյան ավտոպատրաստողները նույնպես չեն արձագանքել նրա բողոքներին:
«Ես նամակ եմ գրել BMW-ին, սակայն ոչ մի պատասխան: Այժմ ես այս գործողությամբ պատասխանում եմ»,- այս մասին նշել է Փուրմոհսենին գերմանական Bild պարբերականին:
Ավտոմեքենան կոտրելուց հետո Փուրմոհսանին գերմանական մամուլին հաղորդել է«Այժմ, ես ինձ լավ եմ զգում»: