Սեպեմբերի 17-ի երեկոյան Դամասկոսը ենթարկվել է ականանետի հարձակման: Այդ ականներից մեկն էլ ուղղվել է քրիստոնեական թաղամասի ուղղությամբ, որի արդյունքում զոհվել է 5 և վիրավորվել 30 մարդ:
Ինչպես հաղորդում է Դամասկոսահայ լրատուն հարձակման է ենթարկվել հայ կաթողիկե առաջնորդարանը: Ականի պայթունից վնասվել են շենքի երրորդ հարկը և հարակից Լույս և Փարոս վարժարանները: