Սեպտեմբերի 18-ին, ժամը 13.57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Մայակովսկու փողոցում՝ «Թամարա» ՍՊԸ-ի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.10-ին, մարվել՝ 14.20-ին: Ամբողջությամբ այրվել է «Ռաֆ» մակնիշի 65 ԼԼ 093 պետհամարանիշով ավտոմեքենան: