«Ժողովուրդ» թերթը գրում է` «ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Նահապետ Գևորգյանի (Նովո) պատճառով Տերյան 83 հասցեում գտնվող մի ամբողջ շենք հոսանքազրկվել է, և բնակիչները ժամերով մնացել են առանց լույսի։ Ըստ «Առավոտ»–ի՝տեղեկություններ են շրջանառվում, որ վթարը տեղի է ունեցել Ն. Գևորգյանին պատկանող ավտոտնակում, որտեղ աշխատանքներ են կատարվել, ինչի պատճառով շենքը սնուցող հոսանքալարը վնասվել է։ «Հայէլեկտրացանցեր» ընկերությունը փորձում Է պարզել բնակիչների կրած վնասը, ու եթե հաստատվի, որ պատգամավորն է մեղավոր, պետք Է փոխհատուցի բնակիչներին։

Ինչո՞ւ եք վնաս տալիս բնակիչներին. «Ժողովուրդ»–ի այս հարցին ՀՀԿ-ական Ն. Գևորգյանն այսպես պատասխանեց. «Տերյան 83 հասցեում բնակարան ու ավտոտնակ ունենք, ճիշտն ասած, այնտեղ տղաս Է բնակվում, հիմա ես կպարզեմ։ Վթար Է եղել»։ Երբ ասացինք, որ հնարավոր է՝ ՀԷՑ-ը պարտագրի փոխհատուցել բնակիչների վնասը, պատգամավորը վրդովվեց. «Ղալաթ են արել «Էլեկտրացանցեր»–ը, հլը թող իրենց էն վնասները, որ տվել են էս ժողովրդին, դրանք հատուցեն։ Ինչ վերաբերում է մեր վնասին, ասեմ, որ մենք երբեք վնաս չենք տվել մեր ժողովրդին»»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լուսանկարը` hetq.am-ի