«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16.20-ին, Երևանի Կիևյան փողոցի թիվ 13 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել երկու կնոջ։

Ըստ ոստիկանության մամուլի ծառայության, կանայք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: